«Արարատ-Արմենիան» հայտարարել է Մարկոս Պիզելիին ձեռք բերելու մասին։
Գործող չեմպիոնի և Հայաստանի հավաքականի արդեն նախկին ֆուտբոլիստի միջև կնքված պայմանագրից մանրամասներ հայտնի չեն։
«Ամենահայ բրազիլացին» կարիերան սկսել է Երևանի «Արարատում», հանդես է եկել նաև «Մետալուրգում», «Կուբանում», «Կրասնոդարում», «Ալ Ռեադում», «Ալ Ֆուջարայում», «Քսանթիում», այնուհետև վերադարձել է «Ակտոբե»։
Այս տարվա հոկտեմբերին Մարկոսը հայտնել է Հայաստանի ազգային թիմում կարիերան ավարտելու մասին․ մեր եռագույնը նա պաշտպանել է 11 տարի՝ 2008-ից 2019 թվականներին։