«Ինտերը» խոստանում է ակտիվ լինել տրանսֆերային ընթացիկ պատուհանին։
Ակումբի ղեկավարությունը շորթ-լիստում ներառել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալին և Դեյան Կուլուսևսկիին («Ատալանտա») և Ռոդրիգո դե Պաուլին («Ուդինեզե»)։
Միլանյան թիմի հետաքրքրությունների առանցքում է նաև «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն։
Հիշեցնենք, որ Ա սերիայի 17 տուրից հետո «Ինտերը» «Յուվենտուսի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։