«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը «Էվերթոնի» տրանսֆերային հետաքրքրությունների շրջանակում է։
El Desmarque-ն հայտնում է, որ «արքայական» ակումբի ղեկավարությունը կողմնորոշվել է այս հարցում․ 28-ամյա կոլումբացու ծառայություններից պատրաստ են հրաժարվել 42 միլիոն եվրոյի դիմաց։
«Էվերթոնի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ավելի վաղ հայտնել էր Ռոդրիգեսի նկատմամբ ֆուտբոլային համակրանքի մասին։
Լա լիգայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը 7 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 1-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։