«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան դուրս է մնացել Լոնդոնի «Արսենալի» հետ հանդիպման հայտացուցակից, տեղեկացնում է ESPN-ը:
Նշվում է , որ ֆրանսիացի ֆուտբոլիստը հարբուխով է հիվանդացել:
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում անցկացրել է 7 հանդիպում ՝ խփելով 2 գոլ:
Հավելենք, որ «Արսենալ»- «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա հունվարի 1-ին ՝ 23:00-ին: