Ֆուտբոլային հանրությունը սպասում է Զլատան Իբրահիմովիչին դարձյալ «Միլանում» տեսնելուն։
Ակումբը շվեդ ֆուտբոլիստին պաշտոնապես ներկայացնելու է հունվարի 3-ին, հայտնում է MilanNews.It-ը։ Նախորդ օրը կայանալու է բուժզննումը։
Հիշեցնենք, որ Իբրան միլանյան ակումբի հետ մինչև ընթացիկ առաջնության ավարտը պայմանագիր է ստորագրել։ Անվանի հարձակվողը 2010-12 թվականներին հանդես է եկել միլանյան թիմում։