«Բարսելոնայի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն կարող է հունվարին տեղափոխվել «Միլան»: Իտալական ակումբը մտադիր է վարձակալել ֆուտբոլիստին՝ հետագայում նրա տրանսֆերի գնման պարտավորությամբ, և այդ տարբերակը հարմար է «Բարսելոնային», հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Նշվում է, որ ակումբները պայմանավորվել են գործարքի շուրջ: Այժմ «Միլանի» ղեկավարությունը պետք է համոզի Տոդիբոյին միանալ ակումբին:
Բացի այդ, միլանցիները ծրագրում են ուժեղացնել նաև հարձակումը: «Միլան» տեղափոխվելու թեկնածուներից է SPAL-ի հարձակվող Անդրեա Պետանյան: