Անգլիական Չեմպիոնշիփի 25-րդ տուրում «Միդլսբրոն» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ «Վեսթ Բրոմվիչի» նկատմամբ:
Հանդիպման ամենահիշարժան պահը գրանցվեց 94-րդ րոպեին, երբ դաշտի տերերի ֆուտբոլիստ Էշլի Ֆլետչերը մոտ 30 մետր հեռավորությունից շատ գեղեցիկ գոլ հեղինակեց՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը: