«Ռոման» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է լքել թիմի առաջատարներից մեկը՝ Ալեքսանդր Կոլարովը, տեղեկացնում է Pink TV-ն։
Վերջինս նշում է, որ Կոլարովը կարող է վերադառնալ հարազատ «Ցրվենա Զվեզդա», որը գլխավորում է Միլանի «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ 41-ամյա Դեյան Ստանկովիչը:
Ավելացնենք, որ 34-ամյա Կոլարովը վերջերս նշել էր, որ մրցաշրջանը ավարտելու է«Ռոմայի» կազմում: