«Միլանի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն խոսել է Զլատան Իբրահիմովիչի վերադարձի մասին։
«Նրա թիմակիցներից 80 տոկոսը արժանի չեն «Միլանում» խաղալուն։ Բայց ես վստահ եմ, որ Իբրահիմովիչի ժամանումը կստիպի նրանց ավելի լավ աշխատել։
Մարզումներին նա ստիպում է քեզ քրտնաջան աշխատել։ Եթե Իբրան տեսնում է, որ ինչ-որ մեկը այնպես չի մարզվում, ինչպես որ հարկն է, բարձրացնում է իր ձայնը։ Երբ նա բարձրացնում է ձայնը, պետք է վախենալ նրանից»,-Կասանոյի խոսքերն է մեջբերում Sky Sports Italia-ն։
Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչը վերադարձել է «Միլան»։ Պայմանագիրը նախատեսված է վեց ամսով։