«Բետիսի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը համեմատել է իր խաղաոճը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի խաղաոճի հետ.
«Ֆուտբոլիստները դերասաններ են: Մեր նպատակը հանդիսատեսի համար խաղալն է:
Ես և Մեսսին նման խաղաոճ ունենք: Այնուամենայնիվ, եկեք չխենթանանք: Ես այնքան լավ չեմ, որքան նա: Մեսսին հանդիսատեսին ստիպում է սիրել ֆուտբոլը: Մարդիկ ուզում են նայել նրան»,- մեջբերում է Ֆեկիրին AS-ը: