«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսեկ է իր կարծիքը 2019 թվականի Աֆրիկայի լավագույն խաղացողի պարգևատրման վերաբերյալ, որին հավակնում են լիվերպուլյան հարձակվողներ Սադիո Մանեն և Մոհամեդ Սալահը, ինչպես նաև «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռիադ Մարեսը:
«Ոչ մի գաղափար, թե ով պետք է հաղթի: Նրանք երկուսն էլ արժանի են: Պետք է լինի երկու առաջին տեղ: Նրանք անհավատալի ֆուտբոլիստներ են: Ե՛վ Սալահը, և՛ Մանեն արժանի են այս մրցանակին»,- մեջբերում է Կլոպին Omnisport-ը:
Ավելի վաղ, «Մանչեսթեր Սիթիի» և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն հայտարարել էր, որ Սանեն պետք է ստանար «Ոսկե գնդակը»: