«Ռեալը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ: Այդ մասին հայտնում է AS-ը։
Ինչպես «սերուցքայինները», այնպես էլ ֆուտբոլիստը պատրաստ են երկարաձգել համաձայնագիրը: Գործող պայմանագիրը կավարտվի 2021 թ.-ին և «Ռեալը» ցանկանում է երկարաձգել այն մինչև 2022 թվականը, բայց կա նաև տարբերակ այն երկարաձգելու մինչև 2023 թվականը:
Ակումբի և խաղացողի միջև առաջին հանդիպումն արդեն եղել է, և հաղորդվում է, որ համաձայնության գալու խնդիրներ չեն լինի: Հետևաբար շտապելու չկա: Բացի այդ, «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կողմ է ֆրանսիացի 32-ամյա հարձակվողի հետ պայմանագիրը երկարաձգելու որոշմանը: