Թուրինի «Յուվենտուսը» շատ մոտ է ձմեռային տրանսֆերային պատուհանի առաջին ձեռքբերմանը։
Ինչպես տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, թուրինյան ակումբը համաձայնության է հասել «Ատալանտայի» հետ շվեդ կիսապաշտպան Դեյան Կուլուսևսկու տրանսֆերի շուրջ։
Twitter-յան իր էջում Ռոմանոն գրում է, որ «ծեր սինյորան» մտադիր է 35 միլիոն եվրո վճարել Կուլուսևսկու համար։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը տվել է իր համաձայնությունը։
Դեյան Կուլուսևսկին 19 տարեկան է։ Ներկա պահին նա վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Պարմայում»։