Transfermarkt-ը թարմացրել է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները և նոր, թարմացված տրանսֆերային արժեքով Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքը ևս բարձրացել է։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը բարձրացել է 150 հազար եվրոյով և ներկայումս կազմում է 1 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ տրանսֆերային արժեքի աճ են գրանցել նաև Հայաստանի հավաքականի մի շարք այլ ֆուտբոլիստներ՝ Սարգիս Ադամյանը, Վարազդատ Հարոյանը, Էդգար Բաբայանը, Տիգրան Բարսեղյանը և այլոք: