ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն բանակցություններ է վարել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ, վստահեցնում է Le10Sport-ը: Աղբյուրի փոխանցմամբ, զրույցը մոտ 1 ժամ է տևել: Չնայած բոլոր ջանքերին՝ Լեոնարդոն չի կարողացել համոզել գերմանացի մասնագետին:
Կլոպը Լեոնարդոյին հայտնել է, որ իրեն ամեն ինչ դուր է գալիս անգլիական ակումբում և նա մտադիր չէ որևէ բան փոխել:
Կլոպը նախորդ մրցաշրջանում «Լիվերպուլի» հետ հաղթել է Չեմպիոնների լիգայում: Ընթացիկ մրցաշրջանում մերսիսայդցիները մոտ են անգլիական Պրեմիեր-լիգայի չեմպիոնությունը նվաճելուն:
«Լիվերպուլը» վստահորեն գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղը զբաղեցնող «Լեսթերին» գերազանցելով 10 միավորով: Ընդ որում «Լիվերպուլը» 2 խաղ պակաս է անցկացրել: Առաջին շրջանում «Լիվերպուլն» ընդամենը 2 միավոր է կորցրել՝ հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղալով «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: