«Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրեն Ֆերրան Սորիանոն մեկնաբանել է Խոսեպ Գվարդիոլայի` «քաղաքաբնակների» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին լուրերը:
«Նա բազմիցս ասել է, որ իր պայմանագիրը նախատեսված է ևս երկու տարով: Ուստի քննարկելու բան չկա: Նա մնում է և կլքի ակումբը, երբ գա ժամանակը: Ակումբը բավականաչափ ուժեղ է ցանկացած փոփոխություն անցնելու համար: Բայց, ինչպես Խոսեպը բազմիցս շեշտել է, նա ոչ մի տեղ չի գնում:
Այն, ինչ կատարվում է թիմի հետ, նորմալ է: Նորմալ չէ, որ նախորդ երկու տարիներին «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 198 միավոր: Պրեմիեր լիգան խիստ մրցակցային լիգա է, և ցանկացած թիմ կարող է հաղթել ցանկացածին: Ակնհայտ է, որ մենք դժգոհ ենք կորցրած միավորների քանակից, բայց այդպիսին է ֆուտբոլը», — Սորիանոյի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը: