«Մոնակոն» մարզչական հերթական փոփոխությունն է կատարել․ Լեոնարդո Ժարդիմի փոխարեն թիմը մարզելու է Ռոբերտո Մարտինեսը։
L’Equipe-ը հատկանշական հանգամանք է առանձնացրել․ 2018 թվականի հոկտեմբերից ակումբը 26 միլիոն եվրո է ծախսել միայն մարզիչների փոխհատուցման համար։
Նախորդ տարվա հոկտեմբերին հենց Ժարդմինին հեռացնելու համար «Մոնակոն» ստիպված էր վճարել 8 միլիոն եվրո։ Թիերի Անրիի հեռանալը ֆրանսիական ակումբի վրա «նստել է» 10 միլիոն եվրո։