«Լիվերպուլը» ԱՊԼ-ի 20-րդ տուրում տանը 1-0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։
Ինչպես տեղեկացնում է Opta-ն, «կարմիրները» տնային խաղերում իրենց անպարտելիության շարքը հասցրին 50 խաղի։ Այդ խաղերից 40-ում Կլոպի թիմը հաղթել է, 10-ում՝ ոչ-ոքի խաղացել։
Սա երրորդ ամենաերկար անպարտելիության շարքն է ԱՊԼ-ի պատմության մեջ։
«Չելսին» 2004-ից 2008 թվականների ընթացքում չէր պարտվել տանը 86 խաղ շարունակ։ 1978-ից 1980 թվականների ընթացքում էլ նույն «Լիվերպուլը» անպարտելի էր եղել տանը 63 խաղերում։