Տիագո Մոտան հեռացել է «Ջենոայի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Իտալացի ֆուտբոլիստը թիմի մարզչական ղեկը ստանձնել էր այս տարվա հոկտեմբերի 22-ին։ Մոտայի գլխավորությամբ Ա սերիայում թիմը 1 հաղթանակ էր տարել, գրանցել 3 ոչ-ոքի և կրել 5 պարտություն։
«Ջենոայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Դավիդե Նիկոլան, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Մասնագետը մարտին հեռացել էր «Ուդինեզեից»։
Ա սերիայի 17 տուրերից հետո «Ջենոան» եզրափակում է մրցաշարային աղյուսակը։