Skysports-ը հայտնում է, որ «Զալցբուրգի» հարձակվող Հի-Չան Հվանը կարող է շարունակել կարիերան Անգլիայի առաջնությունում:
23-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է «Վոլվերհեմփթոնը»: Գայլերն արդեն ուղարկել են սկաուտներ ՝ հարավկորեացի ֆուտբոլիստի խաղը դիտելու: Ֆուտբոլիստի տրանսֆերի համար անգլիական ակումբը հնարավոր է վճարի 23 միլիոն ֆունտ:
Նախկինում հաղորդվում էր, որ «Վոլվերհեմփթոնի» հարձակվող Պատրիկ Կուտրոնեն մոտ է ակումբը լքելուն: