Դորտմունդի «Բորուսիան» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տեղափոխության մասին:
19-ամյա նորվեգացու պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հոլանդի ծառայություններով հետաքրքրված էր Թուրինի «Յուվենտուսը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Միլանը»:
Հոլանդը 2019 թվականի հունվարից էր հանդես գալիս «Ռեդ Բուլ Զալցբուրգում»: Ավելի վաղ ֆուտբոլիստը հանդես է եկել նաև «Մոլդեում» և «Բրյունեում»: Ընթացիկ մրցաշրջանում Էրլինգը ակումբային մակարդակում բոլոր մրցաշարերում 22 խաղի է մասնակցել՝ դառնալով 28 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
«Բորուսիան» Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: 17 խաղում Լյուսյեն Ֆավրի թիմը 30 միավոր է վաստակել: