Ավարտվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրը։ Վերջին խաղում Մանչեսթերի «Էթիհադ» ստադիոնում միմյանց դեմ մրցում էին «Մանչեսթեր Սիթին» ու «Շեֆիլդ Յունայթեդը»։
Հանդիպման հաշիվը բացվեց 53-րդ րոպեին։ Տանտերերին առաջ մղեց Սերխիո Ագուերոն։ Խաղավերջում՝ հանդիպման 82-րդ րոպեին Կևին դե Բրույնեն կրկնապատկեց «Ման․ Սիթիի» առավելությունը։ Պեպ Գվարդիոլայի թիմը հաղթեց 2-0 հաշվով ու հաղթանակով ավարտեց 2019 թվականը։
Այս արդյունքից հետո «քաղաքայինները» միավորների քանակը հասցնում են 41-ի ու երրորդն են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում։