«Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի ընթացիկ առաջնության 19-րդ տուրում 2:3 հաշվով պարտվել է «Վուլվերհեմփթոնին»։ «Քաղաքայինները» 38 միավորով 3-րդ հորիզոնականում են։
«Սիթին» ընթացիկ առաջնությունում արդեն իսկ 19 միավոր է կորցրել։ Հարկ է ընդգծել, որ նախորդ՝ չեմպիոնական տարում թիմը կորցրել էր 16 միավոր։
Հիշեցնենք, որ գործող չեմպիոնի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, որ չեմպիոնության մասին մտածելու հիմքեր չկան։