Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ԱՊԼ-ի 20-րդ տուրի «Նորվիչի» դեմ խաղում (2-2) անցկացնում էր իր 200-րդ հանդիպումը ԱՊԼ-ում ու դարձավ գոլի հեղինակ։
Այդ գնդակը 136-րդն էր Քեյնի համար ԱՊԼ-ի 200 խաղերում։ Ինչպես տեղեկացնում է Opta-ն, Պրեմիեր լիգայի պատմության մեջ միայն երկու ֆուտբոլիստների է հաջողվել 200 խաղերում ավելի շատ գոլ խփել։
Խոսքը Ալան Շիրերի (145) և Սերխիո Ագուերոյի մասին է (138):