Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ համատեղ մարզումից տեսանյութ է հրապարակել:
«Ջոկովիչին սովորեցնում եմ, թե ինչպես է պետք ցատկել: Շատ հաճելի էր տեսնել քեզ և մարզվել քեզ հետ, ընկերս»,- գրել է Ռոնալդուն:
Teaching @DjokerNole how to jump!!😅🤪💪🏽 Was a pleasure to see you and train with you my friend!! pic.twitter.com/GgMr9rAUEf
— Cristiano Ronaldo (@Cristiano) 27 декабря 2019 г.
Այս շաբաթ Կրիշտիանուն կարողացավ գլխի հարվածով գրավել «Սամպդորիայի» դարպասը՝ 71 սմ ցատկելով: Հարվածի ժամանակ պորտուգալացին գետնից 256 սմ բարձրության վրա է գտնվել:
Ջոկովիչը 2019 թվականին հաղթել է Ավստրալիայի Բաց առաջնությունում, Ուիմբլդոնում, ինչպես նաև Մադրիդի, Տոկիոյի և Փարիզի մրցաշարերում: