Մադրիդի «Ռեալն», ըստ ամենայնի, ձեռք չի բերի Պոլ Պոգբային;
«Արքայական» ակումբի ղեկավարությունը Զիդանին հայտնել է, որ ակումբը ֆրանսիացի կիսապաշտպանին ձեռք բերելու մտադրություն չունի, հայտնում է AS-ը։
Ըստ աղբյուրի՝ «Ռեալում» համակարծիք են Ֆեդերիկո Վալվերդեի հետ հույսեր կապելու հարցում։ 21-ամյա ֆուտբոլիստն այժմ վայելում է Զիդանի անվերապահ վստահությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պոգբային ցանկանում է վերադարձնել «Յուվենտուսը»։