«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչն ասել է, որ չի ցանկանում հեռանալ կատալոնական ակումբից.
«Ամենակարևոր հարցը՝ արդյոք կկարողանա՞մ խաղալ «Բարսելոնայում»: Եթե կարողանամ, ապա «Բարսելոնան» լավագույն տեղն է ինձ համար: Տեսնենք՝ ինչ տեղի կունենա: Ես այստեղ եմ արդեն 5,5 տարի: Ամենակարևոր օրերն անցկացրել եմ Բարսելոնայում, բայց վստահ եմ՝ լավագույնը դեռ սպասում է ինձ ապագայում:
Բոլոր մտքերս կենտրոնացրել եմ «Բարսելոնայի» վրա: Իհարկե, ֆուտբոլում պետք է ամեն ինչի պատրաստ լինել, բայց իմ նպատակն այստեղ մնալն է: Շատ ուրախ եմ և հպարտ, որ հանդես եմ գալիս այս ակումբում»,- 31-ամյա խորվաթ ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Sportske Novosti-ն:
Ռակիտիչը 2014 թվականի հուլիսից է հանդես գալիս «Բարսելոնայի» կազմում: Կիսապաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Ընթացիկ մրցաշրջանում Իվանն Իսպանիայի առաջնության 12 խաղի է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ: