«Արարատի» և Վադիմ Լազորենկոյի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է և կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են չերկարաձգել այն, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբը մասնագետին հաջողություն է մաղթել հետագա կարիերայում։
Լազորենկոն «Արարատի» մարզչական ղեկը ստանձնել էր հոկտեմբերի կեսերին։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ «Արարատը» գլխավորելու է ռուս Իգոր Կոլիվանովը