Անգլիացի անվանի ֆուտբոլիստ, հեռուստատեսային աստղ Գարի Լինեկերը հերթական անգամ աչքի է ընկել ուշագրավ մտքով։
Լինեկերը ՍՊԼ-ի 19-րդ տուրում շնորհավորել է մրցաշարային աղյուսակը մեծ առավելությամբ գլխավորող «Լիվերպուլին» չեմպիոնության առթիվ։
«Շնորհավորում եմ «Լիվերպուլին» ԱՊԼ-ում առաջին չեմպիոնության առթիվ»,- Twitter-ի իր էջում գրել է Լինեկերը։
«Լիվերպուլը», որը ներկա դրությամբ մեկ հանդիպում պակաս է անցկացրել, 13 միավորով գերազանցում է «Լեսթերին», 14՝ «Մանչեսթեր Սիթիին»։