Ռուսաստանը ներկայացնող երկու թենիսիստ՝ Կարեն Խաչանովն ու Դանիլ Մեդվեդևը մեկնել են ավստրալական Պերտ քաղաք, որտեղ հանդես կգան թիմային ATP Cup մրցաշարում:
Հունվարի 3-ին նրանք կմրցեն իտալացիների, հունվարի 5-ին՝ ամերիկացիների, իսկ հունվարի 7-ին՝ նորվեգացիների հետ:
«Նորից միասին: Պերտ, սպասի՛ր»,- գրել է Խաչանովը:
Մեդվեդևը նախորդ մրցաշրջանում հաղթել է Սոֆիայի, Սանկտ-Պետերբուրգի Ցինցինատիի և Շանհայի Masters մրցաշարերում, հասել է մինչև US Open-ի, ինչպես նաև Մոնրեալի, Վաշինգթոնի, Բարսելոնայի և Բրիսբենի մրցաշարերի եզրափակիչ:
Կարենը 2019 թվականին ոչ մի տիղոս չի նվաճել մենախաղում և մրցաշրջանն ավարտել է ATP-ի վարկանիշային աղյուսակի 17-րդ հորիզոնականում: Դևիսի Գավաթում նա Ռուսաստանի հավաքականին օգնել է դուրս եկել մրցաշարի կիսաեզրափակիչ:
ATP Cup-ը տեղի կունենա հունվարի 3-ից 12-ը ավստրալական Պերտ, Բրիսբեն և Սիդնեյ քաղաքներում: