«Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեն մեկնաբանել է իրավիճակն անգլիական Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակում.
«Կարծում եմ՝ մենք դասեր ենք քաղել նախորդ մրցաշրջանի սխալների վրա: Բարդ էր, բայց մենք ավելի լավն ենք դարձել: Հիմա պարզապես պետք է շարունակել առաջ ընթանալ նույն տեմպով:
Մեր ներկայիս իրավիճակում յուրաքանչյուրը պետք է զոհի իրեն հանուն ընդհանուր նպատակի: Պետք է քրտնաջան աշխատենք և փորձենք ավելի լավը դառնալ յուրաքանչյուր հաջորդ մրցակցից: Մենք հենց դրա վրա էլ աշխատում ենք»,- Մանեի խոսքերն է փոխանցում The Telegraph-ը:
19 տուրի արդյունքներով «Լիվերպուլը» երկրորդ տեղում ընթացող «Լեսթերին» զիջում է 13 միավորով: Ընդ որում Յուրգեն Կլոպի սաները 1 խաղ պակաս են անցկացրել:
Հիշեցնենք՝ նախորդ մրցաշրջանի կեսերին «Լիվերպուլը» 7 միավորով գերազանցում էր «Մանչեսթեր Սիթիին», բայց արդյունքում չեմպիոնական տիտղոսը զիջեցին Խոսեպ Գվարդիոլայի թիմին: