«Բարսելոնան» շարունակում է ջանք չխնայել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու համար։
Ամեն դեպքում, բանակցային փուլում արգենտինացու՝ կատալոնական ակումբ տեղափոխվելու հավանականությունը ցածր է։
Sport.es-ը հայտնում է, որ Լաուտարոյին ձեռք չբերելու դեպքում, «Բարսան» տրանսֆերային սլաքներն ուղղելու է ՊՍՎ-ի հարձակվող Դոնյել Մալենի կողմը։
Սուրինամի ծագումով 20-ամյա հոլանդացին արդյունավետ մրցաշրջան է անցկացնում։ Նիդերլանդների ընթացիկ առաջնությունում նա 27 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 17 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել նաև այն մասին, որ հավանական է Նեյմարի՝ «Բարսելոնա» վերադարձը։ Այս հանգամանքը ևս ազդում է Մարտինեսի նկատմամբ տրանսֆերային հետաքրքրվածության նվազեցման վրա։