«Մոնակոյի» ղեկավարությունը որոշել է հեռացնել Լեոնարդու Ժարդիմին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, վստահեցնում է Monaco-Matin-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, կիրակի՝ դեկտեմբերի 29-ին, պորտուգալացի մասնագետը կժամանի ակումբի մարզաբազա, որպեսզի հրաժեշտ տա ֆուտբոլիստներին:
Ֆրանսիայի առաջնությունում «Մոնակոն», 18 խաղում վաստակելով 28 միավոր, մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Չեմպիոնների լիգայի գոտուց թիմին 3 միավոր է բաժանում:
«Մոնակոն» իր հաջորդ հանդիպումը կանցկանցի հունվարի 12-ին՝ հյուրընկալվելով ՊՍԺ-ի կողմից: