Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Կինգ Փաուեր» ստադիոնում։ «Լեսթերը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լիվերպուլին»։
Հանդիպման հաշիվը բացվեց 31-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Ռոբերտո Ֆիրմինոն։ 71-րդ րոպեին Ջեյմս Միլները անվրեպ իրացրեց 11-մետրանոց՝ կրկնապատկելով «կարմիրների» առավելությունը։
75-րդ րոպեին Ռոբերտո Ֆիրմինոն դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով 3-0։ Երեք րոպե անց Տրենդ Ալեքսանդր-Առնոլդը ձևակերպեց վերջնական հաշիվը։ Հանդիպման գոլերը կարող եք դիտել այստեղ։
«Լիվերպուլը» հաղթեց 4-0 հաշվով և վաստակելով 52 միավոր՝ երկրորդ տեղում գտնվող «Լեսթերի» նկատմամբ միավորների առավելությունը հասցրեց 13-ի։