«Masters»-ում ամերիկացի Թայգեր Վուդսի հաղթանակը Associated Press գործակալության կողմից ճանաչվել է 2019-ի գլխավոր սպորտային իրադարձությունը: Հիշեցնենք, որ ապրիլին Վուդսը հաղթեց աշխարհի ամենահեղինակավոր գոլֆի մրցաշարում:
Տարվա գլխավոր մարզական իրադարձությունն ընտրել են ինչպես AP-ի մարզական խմբագրության անդամները, այնպես էլ լրագրողները AP- ի այլ բաժիններից: Թեկնածուների թվում էին NBA-ում «Տորոնտո Ռապտորսի» չեմպիոնությունը, աշխարհի կանանց գավաթի խաղարկությունում ԱՄՆ կանանց հավաքականի հաղթանակը և այլն: