«Ֆլամենգոյի» կիսապաշտպան Ռեյներ Ժեզուսը կարիերան կարող է շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է FOX Sports-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, իսպանական ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել 17-ամյա ֆուտբոլիստի շրջապատի հետ, որպեսզի հստակեցնեն Ռեյների տրանսֆերային արժեքն, ինչպես նաև իմանան ֆուտբոլիստի՝ թիմից հեռանալու ցանկության մասին:
Վերջերս կիսապաշտպանը երկարաձգել է պայմանագիրը «Ֆլամենգոյի» հետ մինչև 2024 թվականը, իսկ նրա հրաժարագինը 63 մլն եվրոյից նվազել է և դարձել 35 մլն եվրո:
Այս տարվա նոյեմբերին հաղորդվում էր, որ Ռեյների ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Աթլետիկոն»: Նշվում էր, որ պատանի ֆուտբոլիստն արդեն համաձայնել է տեղափոխվել «Աթլետիկո»:
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը Բրազիլիայի առաջնության 14 հանդիպման է մասնակցել և դարձել է 6 գոլի հեղինակ: