ՊՍԺ-ն շարունակում է փորձեր ձեռնարկել երկարաձգել պայմանագիրը հարձակվող Կիլիան Մբապեի հետ:
Ըստ իտալացի հայտնի լրագրող Նիկոլո Շիրայի, ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն 21-ամյա խաղացողին առաջարկել է նոր պայմանագիր 5 տարի ժամկետով ՝ տարեկան 32 միլիոն եվրո աշխատավարձով:
ՊՍԺ-ի հետ ընթացող Մբապեի ներկայիս պայմանագիրը գործում է մինչև 2022 թվականի հունիսը: Ըստ լուրերի՝ ֆուտբոլիստը չի ցանկանում թարմացնել ակումբի հետ պայմանագիրը և ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»: