«Պարմայի» կիսապաշտպան Դեյան Կուլուշևսկին ճանաչվել է դեկտեմբեր ամսվա Ա Սերիայի լավագույն ֆուտբոլիստ: Կուլուշևսկին դարձել է Իտալիայի Ֆուտբոլիստների ասոցիացիայի սոցիալական ցանցերում քվեարկության առաջատարը:
Ձմռան առաջին ամսվա ընթացքում 19-ամյա շվեդը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ատալանտային», Իտալիայի առաջնությունում անցկացրել է 4 հանդիպում ՝ խփելով 1 գոլ և 2 գոլային փոխանցում կատարել: Այդ հանդիպումներում «Պարման» վաստակել է 7 միավոր
Նախկինում հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը» հետաքրքրված են 19-ամյա խաղացողով: «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է շվեդին ձեռք բերել հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 25 միլիոն եվրո: