Շվեդ հայտնի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը տեղափոխվեց «Միլան»: Այս մասին տեղեկանում ենք միլանյան ակումբի Twitter-յան էջից:
Իտալացի հայտնի սպորտային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է,որ 38-ամյա ֆուտբոլիստն իր նախկին ակումբի հետ կնքել է 6 ամսվա պայմանագիր, որի ընթացքում կվաստակի 3 միլիոն եվրո:
Նշվում է, որ պայմանագիրը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը «Միլանում» հանդես է եկել 2010-12 թվականների ընթացքում: Նրա վերջին ակումբը՝ MLS-ը ներկայացնող «Լոս-Անջելես Գելաքսին» էր: