«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նշել է, որ այս մրցաշրջանում թիմի համար դժվար կլինի հայտնվել անգլիական Պրեմիեր-լիգայի առաջին քառյակում.
«Այստեղ սկսել եմ աշխատել, երբ միավորների տարբերությունը 12 էր: Դա շատ է: Դուք իրավացի կլինեք, եթե ասեք . «Մի քանի օր առաջ միավորների տարբերությունը 3 էր, «Տոտենհեմը» կարող էր չոր հանդիպում անցկացնել»: Բայց խնդիրն այն է, որ վերականգնման ընթացքում թիմն ամբողջ ժամանակ չի հաղթի, իսկ մրցակիցները՝ պարտվեն:
Շատ բարդ է չեզոքացնել 12 միավորի տարբերությունը: Հիմա մենք զիջում ենք 3 միավորով: Մենք պետք է փորձենք տեղ զբաղեցնել լավագույն քառյակում: Երբ սկսվի հաջորդ մրցաշրջանը, բոլորը կունենան հավասարաչափ միավորներ և ամեն ինչ այլ կլինի: Բայց հիմա մեզ համար դժվար է, և ֆուտբոլիստները դա զգում են: Սա բարդ է, բայց մենք կփորձենք»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Goal-ը: