Հռոմի «Լացիոյի» նախկին ֆուտբոլիստ Մատուզալեմը քննադատել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին, տեղեկացնում է Bola-ն:
«Նեյմարը պետք է փոխի իր մտածելակերպը: Նա արդեն երեխա չէ և չպետք է ցանկացած հպումից հետո գալարվի խոտածածկին:
Նա 28 տարեկան է. դա այն տարիքն է, երբ նրա նման ֆուտբոլիստը պետք է մեծ նվաճումների հասած լինի: Եթե մի պահ մոռանանք թիմային տիտղոսները, ապա ի՞նչ անհատական նվաճումների է նա հասել: Կար ժամանակ, երբ բոլորը ասում էին՝ Նեյմարը կհասնի և կանցնի Մեսսիին:
Տեսեք, թե քանի «Ոսկե գնդակ» ունի արգենտինացին և քանիսը՝ Նեյմարը:
Ֆուտբոլ խաղում են ոչ միայն ոտքերով: Այս խաղում հաջողության հասնելու համար ուղեղ է պետք»,- ասել է Մատուզալեմը: