Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին ձմռանն ամեն գնով ցանկանում է հեռանալ ակումբից:
32-ամյա հարձակվողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»: Cadena SER-ի հաղորդմամբ, ուրուգվայցին նույնպես ցանկանում է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն: Նախկինում հաղորդվում էր, որ Կավանին «Ատլետիկոյի» հետ համաձայնեցրել է անձնական պայմանագիրը:
ՊՍԺ-ի հետ Կավանիի գործող պայմանագիրն ավարտվում է 2020 թ-ի ամռանը: