«Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի դարպասապահ Էդերսոնը խոսել է չեմպիոնական տիտղոսը պաշտպանելու հնարավորության մասին, հաղորդում է Daily Mail-ը:
«Դժվար իրավիճակում ենք հայտնվել: Կլոպի գլխավորած թիմը շատ է առաջ անցել: Իհարկե, ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա: Մենք հավատում ենք, որ կարող ենք շտկել իրավիճակը:
Դեռ չեմ խոսում «Լեսթերի» մասին: Նրանք ցուցադրում են այն ֆուտբոլը, որը մենք տեսել էինք նրանց չեմպիոնական մրցաշրջանում»,- հայտարարել է Էդերսոնը:
Հիշեցնենք՝ «Լիվերպուլը» 52 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Մանչեսթեր Սիթին» առաջատարից հետ է մնում 14 միավորով: Այսօր, Գվարդիոլայի թիմը մրցակցի հարկի տակ կմրցի «Վուլվերհեմփթոնի» հետ: Խաղի մեկնարկը՝ 23:45-ին: