Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ԱՊԼ-ի 19-րդ տուրի «Բրայթոնի» հետ խաղում (2-1) գոլի հեղինակ է դարձել։
Այս գոլից հետո Քեյնը Boxing Day համարվող դեկտեմբերի 26-ին մեկ ակումբի կազմում իր գոլերի քանակով գերազանցեց Տիերի Անրիի ռեկորդը։ Քեյնը 8 գոլ ունի , մինչդեռ Անրիի հաշվին 7 գոլ կար։ Այս մասին հայտնում է GraceNote Live-ը։
Այս ցանկում երրորդը Սթիվեն Ջերարդն է։ Վերջինիս հաջորդում է «Տոտենհեմի» նախկին հարձակվող Ջերմեյն Դեֆոն։ Երկուսի հաշվին էլ հինգական գոլը։