«Կայսարի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը կարող է կարիերան շարունակել MLS-ը ներկայացնող «Լոս Անջելես Գելեքսիում», հաղորդում է Kursiv.kz-ը:
Բարսեղյանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև ամերիկյան այլ ակումբներ: Ֆուտբոլիստը այժմ գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ անցկացնում է արձակուրդը:
Հավելենք, որ Բարսեղյանը դեռևս չի երկարաձգել պայմանագիրը «Կայսարի» հետ, որն ավարտվում է այս տարվա դեկտեմբերի 31-ին:
Բարսեղյանը Ղազախստանի այս առաջնությունում դարձել է 12 գոլի հեղինակ`ճանաչվելով իր թիմի լավագույն ռմբարկու: