«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է ակումբի կիսապաշտպան Վիլիանի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ բանակցությունների մասին:
«Վիլիանը բանակցություններ է վարում ակումբի հետ: Քննարկվում է աշխատավարձի պայմանները: Փորձառու խաղացողները լավ օգնական են հանդիսանում, երբ ունեք երիտասարդ թիմ: Այստեղ բոլորը սիրում են նրան: Նա անփոխարինելի խաղացող է, ուստի ես շատ ուրախ եմ, որ նա մեր թիմում է:
Վիլիանը հիանալի է, մանավանդ, երբ խաղում է այնպես, ինչպես մի քանի օր առաջ էր խաղում (2 գոլ «Տոտենհեմի» դեմ խաղում): Դա անհավատալի էր»,- մեջբերում է Լեմպարդին Goal-ը: