Մոսկվայի «Սպարտակի» գերմանացի ֆուտբոլիստ Անդրե Շուրլեն խոսել է Ռուսաստանի առաջնության մասին, տեղեկացնում է Vesti.ru-ն:
«Պետք է նշեմ, որ հաճելիորեն զարմացած եմ: ՌՊԼ-ը բավական բարձրակարգ առաջնություն է, որը չի զիջում թոփ 5 առաջնություններին: Միգուցե, այստեղ չեն խաղում համաշխարհային մակարդակի աստղեր, բայց բոլոր ֆուտբոլիստներն էլ առանձնանում են իրենց նվիրվածությամբ:
Մրցաշրջանի առաջին հատվածը այնքան էլ հաջող չստացվեց իմ թիմի համար, բայց կարծում եմ գարնանը ամեն ինչ այլ կլինի: Տեդեսկոն վստահում է ինձ և ես պետք է արդարեցնեմ այդ վստահությունը»,-հայտարարել է Շուրլեն:
Հիշեցնենք, որ Շուրլեն այս ամռանն է «Ֆուլհեմից» տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակ» Գերմանացին անցկացրել է 13 հանդիպում և դարձել է մեկ գոլի հեղինակ: «Սպարտակը» զբաղեցնում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը: