Անգլիական «Արսենալը» ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիան Ռաբիոյին, սակայն թուրինյան ակումբը արգելափակել է այդ տրանսֆերը, հաղորդում է Football Italia-ն:
«Յուվենտուսում» կարծում են, որ Ռաբիոն դեռ կարող է օգտակար լինել թիմին:
Թուրինյան ակումբը պատրաստ է «զինագործներին» առաջարկել թիմի մեկ այլ կիսապաշտպանի ՝ Էմրե Ջանին:
Հիշեցնենք, որ Ռաբիոն ՊՍԺ-ից է տեղափոխվել իտալական ակումբ: Ռաբիոն «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 9 հանդիպում: