Մոսկվայի «Սպարտակի» բրազիլացի պաշտպան Աիրտոն Լուկասը կարող է տեղափոխվել բրազիլական «Ֆլամենգո», տեղեկացնում է Օ Jogo-ն:
Նշվում է, որ բրազիլական ակումբը շուտով պաշտոնական առաջարկով կդիմի «Սպարտակին»:
Հիշեցնենք, որ Աիրտոնը 2019-ի ձմռանն էր տեղափոխվել «Սպարտակ»` 7 միլիոն եվրոյի դիմաց:
Հավելենք, որ «Սպարտակը» զբաղեցնում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը: