Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը շարունակում է քայլեր ձեռնարկել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի գնման համար։
Ինչպես տեղեկացնում է El Desmarque-ն, ՄՅՈւ-ն պատրաստ է բաց թողնել Պոլ Պոգբային, եթե «արքայական» ակումբը ֆրանսիացու համար վճարի 110 միլիոն դոլլար և գործարքի մեջ ներառի թիմի բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորին։
«Սպիտակների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկ անգամ չէ, որ նշել է Պոգբայի հետ աշխատելու ցանկության մասին։
26-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը բաց է թողել վնասվածքի պատճառով։ 7 խաղերում Պոգբան 2 գոլային փոխանցում է կատարել։